Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ստացել եմ պաշտոնական գրություն». Նորիկյան

«ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ստացել եմ պաշտոնական գրություն». Նորիկյան
295
Երկուշաբթի, 27 փետրվարի, 2023 թ., 22:48

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ այսօր ի պատասխան մեր կողմից նախապես ներկայացված դիմումի, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունից ստացել եմ պաշտոնական գրություն, որով հայտնվել է, որ ս․թ․ մարտ մասին կկազմակերպվի ՀՀ զինվորական դատախազի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը։
Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջել էին նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարարի հետ, սակայն վերջիններս, ըստ էության, այս փուլում նպատակահարմար չեն համարել հանդիպել ծնողների հետ։
Զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու և հաստատակամ են, որպեսզի կազմակերպվի հանդիպում վարչապետի և պաշտպանության նախարարի հետ՝ վերջիններիս կողմից ծնողներին պարզաբանումներ ներկայացնելու համար»։

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան