Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Չլինի՞ իշմար ես տալիս թուրքերին ու նատօականներին». Էդուարդ Շարմազանով

«Չլինի՞ իշմար ես տալիս թուրքերին ու նատօականներին». Էդուարդ Շարմազանով
312
Երեքշաբթի, 28 փետրվարի, 2023 թ., 14:06

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպե՞ս է լինում, որ Լաչինն ու Աղավնոն, Շուռնուխն ու Գորիս-Կապան 21կմ հանձնելը՝ հեչ, բայց Հաագայի դատարանի վճիռը՝ մեջ։
9.000 քառ. կմ հանձնել է, Քարվաճառ ու Աղդամ /նռան ֆոտոյի ականջը կանչի/ հանձնել է, Արցախի ինքնորոշումից հրաժարվել է ու հիմա էլ սաղ ազգի առաջ «լոպազանում» է պերաշկի ու սիմինդ ուտելով։
Բա մեկը չկա ասի՝ այ Նիկոլ, Արցախ հանձնողին ավելի կսազի թուրքական լյուլյա քյաբաբ ուտելը, այլ ոչ թե ռուսական пирожки:
Չլինի՞ իշմար ես տալիս թուրքերին ու նատօականներին, որ ռուսական ներկայության դադարեցման գործընթացը մտնում է վերջնական ուտելու փուլ, իսկ Հայաստանն էլ «սիմինդի» նման կրծվելու է ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի կողմից։
Դե ռուսներին էլ երևի հասնում է. Նիկոլին իրենք պահեցին, իրենց «դաբրոյով» նա վերարտադրվեց, իսկ հիմա էլ «թռնում» է ուրիշների գիրկը։
Հալալ է, ի՞նչ ասեմ։
Մեզ էլ հասնում է այս ամենը, որ 5 հազար տարվա մեջ չհասկացանք, որ Անկախ ու Ինքնիշխան Հայաստանը բացարձակ արժեք է, երբ մենք դա չենք պահում, ուրիշի հեչ պետք էլ չի լինելու»։