Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանից Նախիջևան երկաթուղու վերագործարկման հարցում հստակ պայմանավորվածություն ենք ակնկալում». Լավրով

«Ադրբեջանից Նախիջևան երկաթուղու վերագործարկման հարցում հստակ պայմանավորվածություն ենք ակնկալում». Լավրով
253
Երեքշաբթի, 28 փետրվարի, 2023 թ., 15:06

Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Ակնկալում ենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը, որպես եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներ, առաջիկայում կկարողանան հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղու վերագործարկման հարցում»: Լավրովը նաև նշել է, որ ՌԴ-ը պատրաստակամ է խորհրդատվական աջակցություն տրամադրել սահմանազատման ու սահմանագծման հարցերով զբաղվող հանձնաժողովին: