Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Էդ կնոջ ձեռքից հեռախոսն առեք». Դավիթ Գրիգորյան

«Էդ կնոջ ձեռքից հեռախոսն առեք». Դավիթ Գրիգորյան
513
Երեքշաբթի, 28 փետրվարի, 2023 թ., 16:42

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԷԴ ԿՆՈՋ ՁԵՌՔԻՑ
էդ հեռախոսը վերցրե՛ք, խնդրում եմ։ Քիչ էր, մի քանի օր առաջ, մի քանի ֆոտո դրել էր Գյումրիից՝ մի ողջ ազգ էդ ֆոտոշարքը քննարկեց։ Անգամ (вроде бы) լուրջ վերլուծաբաններ էին կարծիք հայտնում, մտորում էդ դարակազմիկ ֆոտոշարքի վերաբերյալ, աշխարհաքաղաքական քննարկումներ կազմակերպում «կուկուրուզի ու պերաշկու» մասին։
Մի կերպ անցավ՝ գնաց։
Ասեցինք՝ լավ, էպատաժ է, մարդը ձեռքի հետ էլ տեղեկատվական իրադարձություններ է ստեղծում, փիառշիկներն են երևի խորհուրդ տալիս։ Բայց դե՝ բա՛վ է, իսկականից։ Մեկդ էդ կնոջ ձեռքից հեռախոսն առեք ու թույլ մի տվեք, որ էլ որևէ բան նկարի։ Կամ էլ մի ստեղնաշարով հին Նոկիա տվեք՝ առանց տեսախցիկի։
Ուտել, ուտել, ուտել․․․ ինչքա՞ն կարելի է ուտելու մասին լուսանկարներ կիսվել։ Ախր ինքը դեռ հե՛չ, պաշտոնյա չէ, բայց նրան, որին տարբեր իրավիճակներում լուսանկարում է՝ ախր բարձրաստիճան պաշտոնյա է, մի ամբողջ պետություն ներկայացնող։
Կարելի է անմիջական լինել, բայց դա էլ պիտի ինչ-որ տրամաբանություն ունենա, ոչ թե խառնիճաղանճ ու խառնափնթոր, անտրաբանական։ Էս սելֆիներով անմիջականություն չի ձևավորվելու։ Մի քիչ անձնական կյանք ունենալն էլ հաճելի է, ի դեպ։ Վերջապես՝ փիառշիկներին ասեք, որ սխալ ճանապարհով են գնում։
- ֆոտոներ Փարիզից
- ֆենսի ռեստորաններից
- պաշտոնական հանդիպումներից առաջ/հետո
Չէ, ընկեր, անլուրջա։ Էս լուրջ շրջափուլում զուսպ լինելա պետք։ Սա էլ հո՛ հրապարակի տոնածառի թեման չի՝ ասեք․ թողեք երեխեքը ուրախանան։ Ուրախանալու չի։
Էս անլուրջ վերաբերմունքի պատճառներից մեկն էլ էդ է։ Ընդունե՛ք։
Ի՞նչ ասեմ, կարո՞ղ է ֆլեշմոբ սկսեմ․ #հեռախոսը_ձեռքից_առեք»:

Աղբյուրը`   Դավիթ Գրիգորյան