Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Զինծառայողների համազգեստը տարբերվելու է որակապես և ազգային տարրերի ներդրմամբ

Զինծառայողների համազգեստը տարբերվելու է որակապես և ազգային տարրերի ներդրմամբ
253
Չորեքշաբթի, 01 մարտի, 2023 թ., 20:36

Զինծառայողների համար նախագծման փուլում գտնվող համազգեստը տարբերվելու է որակապես և տարբերանշաններում ազգային տարրերի ներդրմամբ: Այս մասին զինծառայողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ նախատեսվում է փոփոխել դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները։ ՀՀ ՊՆ-ն նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ: Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով գերատեսչությունը հայտարարել է ծառայությունների գնման բաց մրցույթ։