Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սյունիքով լոգիստիկ հնարավորությունը անհրաժեշտ է միայն Թուրքիա-Ադրբեջան զույգին». Արմեն Աշոտյան

«Սյունիքով լոգիստիկ հնարավորությունը անհրաժեշտ է միայն Թուրքիա-Ադրբեջան զույգին». Արմեն Աշոտյան
292
Հինգշաբթի, 02 մարտի, 2023 թ., 01:00

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը հաճախ է սիրում խոսել այն մասին, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն ինչպիսի մեծ դրական ազդեցություն է ունենալու երկրի վրա։
Նիկոլն անգամ մի սեփական տերմին հորինեց այս զավեշտը ականջահաճո և ոգեւորիչ դարձնելու համար՝ «հայկական խաչմերուկ»։
Իրականում բազմիցս ասել և ապացուցել եմ, որ Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնելու նախագիծը ոչ միայն վնաս է Հայաստանին, այլև միջազգային լոգիստիկ նշանակություն չունի, քանզի Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը հակված են զարգացնելու «Հյուսիս-Հարավ» միջանցքը, իսկ «Արևելք-Արևմուտք» միջանցքի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս արդեն կառուցված երկաթգիծը գործում է ընդամենը 5-7 տոկոսանոց ծանրաբեռնվածությամբ։

Իսկ հիմա նայեք այս քարտեզին չ ինքներդ համոզվեք, որ Սյունիքով լոգիստիկ հնարավորությունը անհրաժեշտ է միայն Թուրքիա-Ադրբեջան զույգին, այն էլ՝ որպես աշխարհաքաղաքական էքսպանսիայի գործիք:

Ուստի «հայկական խաչմերուկի» անվան տակ Նիկոլը իրականացնում է թյուրքական երազանքը»։»։