Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Հունիսին Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպում

Հունիսին Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպում
222
Հինգշաբթի, 02 մարտի, 2023 թ., 18:36

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ռուսաստանի և Տաջիկստանի միջև բիզնես և ներդրումային գործընկերություն» միջտարածաշրջանային համագործակցության իններորդ համաժողովի ժամանակ հայտարարել է հունիսին Սոչիում ԱՊՀ երկրների նախարարների հանդիպման և այլ ֆորումների մասին։ Նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կանցկացնենք ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը, «Եվրասիան մեր տունն է» համագործակցության նախագծերի միջազգային ցուցահանդեսը»,- ասել է Միշուստինը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռուսաստանը կամրապնդի հարաբերությունները բոլորի հետ, ովքեր պատրաստ են միասին աշխատել։ Միշուստինն ասել է, որ Ռուսաստանը կարող է նոր նախագծեր սկսել և ընդլայնել առևտրային կապերը: