Արցախում ինֆեկցիոն բաժանմունք է դիմել 11 անչափահաս և 4 չափահաս քաղաքացի

Փետրվարի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք են դիմել մինչ 15 տարեկան տասնմեկ և 4 չափահաս հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները փետրվարի 23-ին անհատ ձեռնարկատեր Աշխեն Դադայան տնտեսավարող սուբյեկտի «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի կազմակերպությունում ներկա են եղել միջոցառման:
Օպերատիվ վերլուծելով իրավիճակը, առկա հավանական բարձր ռիսկերը՝ նույն օբյեկտում հետագա նման դեպքերը կանխարգելելու նպատակով Կոմիտեի նախագահի հանձնարարականով սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչության պետն այցելել է տվյալ հանրային սննդի կազմակերպություն, ներկայացրել հնարավոր ռիսկերը, վտանգները և կասեցրել խոհանոցի գործունեությունը։
Փետրվարի 27-ին, Կոմիտեի տեսուչների կողմից տվյալ հանրային սննդի կազմակերպությունում իրականացվել է դիտարկում: Ընկերության բոլոր 12 աշխատողների սանիտարական գրքույկները ժամկետանց լինելու պատճառով կայացվել է որոշում նրանց աշխատանքի չթույլատրելու վերաբերյալ, տրվել է հանձնարարական խախտումը վերացնելու և տեսչությանը հայտնելու մասին։
«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով կատարվել են նմուշառումներ։ Պարզվել է, որ աշխատակիցների մոտ և սննդի մնացորդներում առկա է Salmonell Enteritidis մանրէ, որի հիման վրա ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից կայացվել է արտադրանքի իրացումը կասեցնելու որոշում։
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից դիտարկումներ են իրականացվել նաև հումքի մատակարար ընկերություններում, որտեղ խախտումներ չեն արձանագրվել:
Ընդհանուր առմամբ, «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի հետ կապված թունավորման դեպք է արձանագրվել 27 անձանց մոտ, ովքեր սննդից օգտվել են փետրվարի 23-ին:
Ընկերության գործունեությունը կթույլատրվի շարունակել միայն արձանագրված խախտումները վերացնելու, ինչպես նաև փորձնական արտադրանքի՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում օրենքի համապատասխանությունը փաստվելուց հետո։

Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
95Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
203Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
52719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
35518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
34418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
79915.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
103913.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
317613.08.2026, 00:33