Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«ԵՊՀ-ն այլևս օրենքից դուրս է, ազդարարում է Լեզվի կոմիտեի առաջնորդ товарищ Гюрджинянը». Կարեն Հեքիմյան

«ԵՊՀ-ն այլևս օրենքից դուրս է, ազդարարում է Լեզվի կոմիտեի առաջնորդ товарищ Гюрджинянը». Կարեն Հեքիմյան
285
Հինգշաբթի, 02 մարտի, 2023 թ., 21:00

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «ԵՊՀ-ն այլևս օրենքից դուրս է:
Այդ մասին, Հայաստանի Հանրապետության անունից, ազդարարում է Լեզվի կոմիտեի առաջնորդ товарищ Гюрджинянը:
Ուրեմն, ԵՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյան, միաժամանակ՝ հռչակավոր իրավաբանը, ԵՊՀ-ի պաշտոնական ձևաթղթի վրա թվով 117 հատ ուղղագրական, կետադրական և այլ բնույթի սխալներով գրություն է հրապարակում: Ծանոթանալով գրությանը և չհերքելով դրանում առկա սխալների վերաբերյալ պնդումը, Լեզվի կոմիտեի առաջնորդ товарищ Гюрджинянն ազդարարում է, որ «մատնանշած փաստով ԵՊՀ-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հիմք չկա»: Այսինքն, փաստը կա, այն չի հերքվում, սակայն .... դեմներս ԵՊՀ-ն է:
Բազմազան ՍՊԸ-ների, ԱՁ-ների, տոնավաճառի և կիսափողոցային առևտրականների նկատմամբ Լեզվի կոմիտեն վարույթ հարուցելու հիմք ունի, իսկ ԵՊՀ-ի նկատմամբ չունի:
Դա նշանակում է, որ ԵՊՀ-ն այլևս «Լեզվի մասին» ՀՀ օրենքից դուրս է:
Լեզվի կոմիտեի թողտվությամբ, ԵՊՀ-ում տոտալ անգրագիտություն է խրախուսվում»: