«ԱՀ իշխանությունները պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ». Հակոբ Հակոբյան
![]() 203 Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 12:36 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը կրկին անգամ հաստատեց այն համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, 2018 թվականին եկել էին Արցախը հանձնելու և այդ գործընթացը հաջողությամբ կատարում են: Այս հայտարարությամբ հօդս է ցնդում Նիկոլի այն բոլոր մտքերը, թե միջազգային հանրությունը ստիպում է իրեն Արցախի հարցում իջեցնել նշաձողը: Հրատապ անհրաժեշտություն է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները վերանայեն իրենց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ, քանզի նրանք Արցախի անկախության գործընթացի փոխարեն առաջ են մղում նրա հանձնման գաղափարը: Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի իշխանությունների կողմից հայտարարած կարմիր գծի հատում և իրենք պետք է ցույց տան թե ինչ են անելու, երբ հատվում է իրենց իսկ կողմից նշած կարմիր գիծը: Հասել է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը վերջապես գիտակցի իր պատասխանատվությունը ոչ միայն սեփական և իր մերձավորների ապագայի, այլև մեր երկրի ու ազգի ապագայի գործում»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
