«Փաշինյանի հայտարարությունը հրաժարում է բոլոր նվաճումներից, որոնք հայությունն ունեցել է 35 տարիների ընթացքում». Լարիսա Ալավերդյան
![]() 242 Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 21:54 168.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը կրավորական որակեց Գերմանայի կանցլերի հայտարարությունը, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի արձագանքը՝ հերթական նահանջ 35 տարիների նվաճումներից: «Շոլցի հայտարարությունը չի խոսում ԼՂ Հանրապետության մասին, այլ ինքնորոշման իրավունքի մասին և, ենթադրաբար, եթե նա անմիջապես նշում է նաև տարածքային ամբողջականության մասին և չի պարզաբանում իր խոսքերը, այստեղ չի բացառվում, որ Շոլցը պատկերացնում է ինքնորոշված Արցախն Ադրբեջանի կազմում: Իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պարզապես նորից պնդեց, որ չի տեսնում Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, այլ միայն ու միայն խոսում է բնակիչների անվտանգության և իրավունքների մասին, ինչը բացարձակապես հրաժարում է բոլոր նվաճումներից, որոնք հայությունն ունեցել է այս 35 տարիների ընթացքում: ՀՀ իշխանությունը պարզապես չի ներկայացնում և չի ճանաչում դե ֆակտո կայացած ԼՂ Հանրապետությունը, այն հանրապետությունը, որի հետ ՀՀ-ն տարիներ շարունակ ինտեգրվում էր տնտեսական, սոցիալական և այլ առումներով: Այսինքն, Արցախն ամբողջովին թողնում են միայն ու միայն Ադրբեջանի հայեցողությանը, դրանով իսկ ոտնահարելով և խախտելով թե՛ ՀՀ Սահմանադրությունը, որով Հայաստանը ստանձնում էԼՂ անվտանգության երաշխավորի պարտավորությունը, և թե՛ 1992 թվականի հուլիսի 6-ի այն որոշումը, ըստ որի՝ ՀՀ-ն չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որով ԼՂ-ն կդառնա Ադրբեջանի մաս»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
