Աղազարյանի մասնակցությամբ առաջին միջադեպը չէ. «Հրապարակ»
![]() 266 Շաբաթ, 04 մարտի, 2023 թ., 10:12 «Հրապարակ» թերթը գրում է. «Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան փողոցում երեկ տհաճ միջադեպ է տեղի ունեցել՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ: Պատգամավորն ավտոմեքենայով գնալիս նկատել է, որ հենց փողոցում, ոչ թե մայթի վրա, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրած՝ կարտոֆիլ են վաճառում և խցանում են առաջացրել փողոցում։ Իջնելով ավտոմեքենայից՝ պատգամավորը դիտողություն է արել կարտոֆիլ վաճառողին, նա էլ վրդովված հակադարձել է, թե երեխա է պահում, երկիրն էն վիճակի են հասցրել, որ ապրուստի այլ միջոց չկա։ Կողմերի միջև լեզվակռիվը վերաճել է քաշքշուկի, պատգամավորին հրել-գցել են գետնին, Աղազարյանը զանգահարել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, ներկայացրել է կատարվածն ու հորդորել, որ վերահսկի թաղամասը, թաղապետն էլ տեղում զանգել է ոստիկանություն։ Աղազարյանին տարել են բաժին՝ հարցաքննության, իսկ ավելի ուշ քննչականից հայտնեցին, որ նա տուժող է ճանաչվել, կարտոֆիլ վաճառողն էլ ձերբակալվել է։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանության հատկանիշներով։ Թաղամասի և երեկվա միջադեպի ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ Հովիկ Աղազարյանն առաջին անգամ չէ, որ իր թաղամասում նման միջադեպերի մեջ է հայտնվում։ Մեր զրուցակիցը կատակեց, թե Կոմիտասում ապրող Աղազարյանը կես դրույքով էլ թաղապետ է աշխատում և համայնքում ապօրինություններ անողների հետ պարբերաբար մենամարտերի է բռնվում։ Սրանից որոշ ժամանակ առաջ էլ նման միջադեպ է եղել ոստիկանության հարակից տարածքում ապօրինի ավտոտնակ տեղադրող քաղաքացիներից մեկի հետ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
