Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Սասուն Միքայելյանը չպատասխանեց՝ ինչպիսի՞ բանակ կուզեր ունենայինք Վազգեն Սարգսյանը

Սասուն Միքայելյանը չպատասխանեց՝ ինչպիսի՞ բանակ կուզեր ունենայինք Վազգեն Սարգսյանը
280
Կիրակի, 05 մարտի, 2023 թ., 11:54

«Վազգեն Սարգսյանը դարի ծնունդ էր, որ 700 տարի հետո մենք առաջին անգամ կարողացանք ազատագրել մեր հողերը և մեր դարավոր թշնամուն ծնկի բերել: Չկարողացանք գնահատել, չկարողացանք պահել սպարապետին: Փառք իրեն, օրհնվի իր ծնունդը, նա մեր հայոց պատմության մեջ նոր բեկում մտցրեց որպես հաղթանակած հրամանատարի և, ցավոք սրտի, հայի ձեռքով՝ թուրքից դաժան, գնաց»,- Եռաբլուրում՝ խոսելով Վազգեն Սարգսյանի մասին ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Հարցին՝ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ՝ ինչպիսի՞ բանակ կուզեր ունենայինք, Սասուն Միքայելյանը չպատասխանեց:

Հիշեցնենք՝ այսօր սպարապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: