Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցում տեղի կունենա Արցախում զոհված ոստիկանների հոգեհանգստի արարողությունը

Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցում տեղի կունենա Արցախում զոհված ոստիկանների հոգեհանգստի արարողությունը
256
Երկուշաբթի, 06 մարտի, 2023 թ., 13:06

Մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման ժամանակ անմահացած ոստիկանների՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի և Արարատ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին ժամը 17:00-ին՝ Ստեփանակերտի ՍԲ Հակոբ եկեղեցում:

Արմեն Բաբայանի և Դավիթ Դանիելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում, Արարատ Գասպարյանի հուղարկավորությունը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում: Այդ մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։