Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«ՊՆ նախկին շենքի բնակիչներն ահազանգում են, որ զրկվել են ընտանեկան նպաստներից». Գառնիկ Դանիելյան

«ՊՆ նախկին շենքի բնակիչներն ահազանգում են, որ զրկվել են ընտանեկան նպաստներից». Գառնիկ Դանիելյան
209
Երկուշաբթի, 06 մարտի, 2023 թ., 16:54

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․

«ՊՆ նախկին շենքի բնակիչներից ահազանգում են, որ զրկվել են ընտանեկան նպաստներից։

Տպավորություն է, որ ամեն ինչ արվում է առանց այդ էլ առանց տանիքի մնացած մարդկանց կյանքն էլ ավելի դժվարացնելու, նոր խնդիրներ ստեղծելու ուղղությամբ։

Սիրելի հետևորդներ, ինչպես նկատել եք, բնակիչների խնդիրներով զբաղվում եմ առաջին իսկ օրվանից։

Բազմաթիվ հարցեր եմ ուղղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ բնակիչների սոցիալական կարիքների գնահատման և աջակցության ծրագրերի վերաբերյալ։

Այսօր ևս մեկ հարցադրում եմ արել նպաստներից զրկելու գործընթացի վերաբերյալ։

Կարծում եմ, որ մեր հայրենակիցներին նպաստների տրամադրումը պետք է շարունակվի՝ մինչև նոր բնակավայրերում հաշվառվելը»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան