Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Հարկավոր է, որ հայը շատ լավ տիրապետի դրկիցների պատմությանը, լեզվին, մշակույթին». Վահե Լոռենց

«Հարկավոր է, որ հայը շատ լավ տիրապետի դրկիցների պատմությանը, լեզվին, մշակույթին». Վահե Լոռենց
304
Չորեքշաբթի, 08 մարտի, 2023 թ., 01:12

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ գիտությունն իր տեղում չէ, վկայում է նաև փաստը, որ նման աշխարհաքաղաքական թեժ տարածաշրջանում ապրելով՝ դպրոցներում չենք մատուցում հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի պատմությունը։ Մինչդեռ հարկավոր է, որ հայը շատ լավ տիրապետի դրկիցների պատմությանը, լեզվին, մշակույթին։ Այլապես՝ ջայլամի ենք նմանվում, կամ այն զինվորին, որը կույր լինելով՝ կռվել է ուզում։ Թե՛ լավ հարևանի, թե՛ թշնամու պատմությունը, լեզուն և մշակույթն ուսումնասիրելը ռազմավարական անհրաժեշտություն և խնդիր է։ Այդ առումով էլ շատ հետ ենք դրկիցներից, ինչի արդյունքը նաև վերջին պատերազմի ժամանակ դառնորեն քաղեցինք։ Իսկ ինչո՞վ են զբաղված համապատասխան նախարարությունները, գիտական հիմնարկները․․․ հոդված են թխում և գիտական կոչումներ վաստակում։ Էլ չխոսեմ դպրոցական դասագիրք կոչված աղբի մասին, որով սերունդներ ենք կռտում և պղծում․․․»:

Աղբյուրը`   Վահե Լոռենց