Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Նրանց չի հաջողվի իրականացնել այն գաղափարները, որոնք փորձում են կյանքի կոչել». Սերժ Սարգսյան

«Նրանց չի հաջողվի իրականացնել այն գաղափարները, որոնք փորձում են կյանքի կոչել». Սերժ Սարգսյան
322
Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 21:00

«Ես չգիտեմˋ ինչ են բանակցում խաղաղության մասին, միայն գիտեմ, որ ՀՀ կառավարիչներն օրումեջ կարծիք են փոխում: Մենք մեզ հավասարապես ստորացված ենք համարում այսպիսի անատամ բանակցային գործընթացի համար: Միևնույն է, նրանց չի հաջողվի իրականացնել այն գաղափարները, որոնք փորձում են կյանքի կոչել:

Նրանք ուղղակի ուզում են Արցախը զոհաբերելու միջոցով, իրենց կարծիքով, փրկել ՀՀ-ն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: