Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Չի կարող բանակցողը հասնել որևէ հաջողության, երբ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի հետ». Սերժ Սարգսյան

«Չի կարող բանակցողը հասնել որևէ հաջողության, երբ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի հետ». Սերժ Սարգսյան
247
Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 22:06

Եթե դուք լինեիք երկրի ղեկավար, ո՞ր կետից կսկսեիք բանակցությունները հարցին ՀՀ 3-րդ նախագահը պատասխանեց խիստ տոնով. «Ես հայտարարել եմ, որ այլևս երկրի ղեկավար չեմ լինելու: Ես ասել եմ և էլի կրկնում եմˋ պետք է փոխվի բանակցողը: Չի կարող բանակցողը հասնել որևէ հաջողության, երբ որ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի, խմած, հարբած ծաղրածուի հետ: Այդպիսի մարդը չի բանակցում, միայն պահանջում է: Մենք իրականության մեջ ոչ թե Ադրբեջանի, այլ միջնորդների հետ ենք բանակցում: Մենք Ադրբեջանի հետ միջնորդելու բան չունենք, նա պահանջում է ամեն ինչ, մի բան էլˋ ավելի: Իսկ միջնորդնե՞րն ինչպես պետք է բանակցեն, եթե մարդը մի օր այստեղ է, մի օր այնտեղ, մե´կ Պրահա, մե´կ Մոսկվա: Դա փոխլրացման քաղաքականությւուն չի, և´, և´-ի քաղաքականություն չի: Դա ճնշման տակ, կախված ճնշման ազդեցությունից, կարծիքի փոփոխություն է: Բանակցողը պետք է փոխվի»:

Հարցինˋ բանակցողը եթե փոխվի, իրավիճա՞կ կփոխվի, նա պատասխանեց. «Փոխարինողի համար անասելի դժվար կլինի, բայց, այո, իրավիճակ կփոխվի»: