Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ԵԱ․ արցախցի Մանուել Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

ԵԱ․ արցախցի Մանուել Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
338
Չորեքշաբթի, 08 մարտի, 2023 թ., 00:06

Սերբիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Վուգար Ռասուլովի հետ եւ առավելության հասավ 55-րդ քայլին։ Մանուել Պետրոսյանը 4 միավորով բաժանում է 5-38-րդ տեղը։

Նույնքան միավոր ունի նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը, որը ոչ ոքի է խաղացել հույն մրցակցի հետ:
Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մ. Մարտիրոսյանն ունեն 3,5-ական միավոր: