Տարեկան մոտ 20 միլիոն ուղևոր փոխադրող Երևանի մետրոպոլիտենը 42 տարեկան է
![]() 214 Երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ., 23:54 1981 թվականի մարտի 7-ին Կարեն Դեմիրճյանի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը։ Այդ օրվանից շահագործման հանձնվեցին միանգամից 5 կայարաններ՝ «Բակերամություն», «Մարշալ Բաղրամյան» (նախկինում «Սարալանջի»), «Երիտասարդական», «Հանրապետության Հրապարակ» (նախկինում «Լենինի հրապարակ»), «Սասունցի Դավիթ»։ Բացման կապակցությամբ նույն տարում բոլոր կայարաններով շրջայց էր կատարել նաև Մարշալ Բաղրամյանը, ում պատվին 1983 թվականին կայարաններից մեկը անվանակոչվեց Մարշալի անունով։ Հետագայում շահագործման հանձնվեցին նոր կայարաններ ևս, 1983 թվականին «Գործարանային», 1984 թվականին «Շենգավիթ» և 1986 թվականին «Գարեգին Նժդեհ» (նախկինում «Սպանդարյան»), 1989 թվականին «Զորավար Անդրանիկ» (մինչև 1991 թվականը՝ «Հոկտեմբերյան») կայարանները։ Վերջին կայարանը, որ կառուցվել և շահագործման է հանձնվել անկախ Հայաստանի տարիներին, «Չարբախ» կայարանն է, որը կառուցվել է 1996 թվականին։ Այսպիսիով, ներկայումս Երևանի մետրոպոլիտենը ունի 10 կայարան, որոնցից երեքը վերգետնյա են, մնացածը՝ ստորգետյա, ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, իսկ շահագործվող վագոնների թիվը 32 է։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
