«Բոլորս՝ մեծից փոքր, համառորեն պատրաստվում ենք հակազդեցության». Գուրգեն Ներսիսյան
![]() 332 Չորեքշաբթի, 08 մարտի, 2023 թ., 00:18 Սա առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը հայերի հետ խոսում է վերջնագրի լեզվով, սա Բաքվի կողմից հաճախ կիրառվող պրակտիկա է։ Նման դրսևորումներից մեկը երեկ հնչեցրեց և ներկայացրեց Արցախի նախագահը։ Թեև սա սուր, նույնիսկ խուճապային տրամադրություններ է առաջացրել, ամեն դեպքում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ամենահանցավոր գործողություններով փորձում է հասնել իր նպատակներին։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ։ «Մենք բազմաթիվ միջոցներ ենք ձեռնարկում դրան հակազդելու համար։ Այն, ինչ կատարվում է այսօր, Արցախի ժողովրդի կամքի համառ դրսևորում է։ Ադրբեջանը դա լավ հասկանում է, ուստի փորձում է մեծացնել ճնշումը։ Անդրադառնալով նախագահ Հարությունյանի վերջին հայտարարությանը առ այն, որ հասարակության մեջ որոշակի տրամադրություններ կան ընդունելու Ադրբեջանի ներկայացրած առաջարկը՝ Ներսիսյանը շեշտեց, որ դրանք ուղղված են այն շերտերին, որոնք քննադատում են իշխանությանը կոշտ քաղաքականություն վարելու մեջ և գտնում են, որ պետք է ավելի մեղմ ու ճկուն քաղաքականություն վարել։ Անվտանգության խորհրդի վերջին նիստում ԱՀ նախագահը շեշտել է, որ իրենք չեն ընդունել, չեն ընդունում և չեն ընդունելու Ադրբեջանի ինտեգրացիոն օրակարգը։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
