Հրդեհից հետո ողջ մնացած զինվորներն ալկոհոլ օգտագործած չեն եղել․ «Ժողովուրդ»
![]() 229 Չորեքշաբթի, 08 մարտի, 2023 թ., 10:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել էր թմրաբանական փորձաքննություն, քանի որ կասկածներ էին եղել, թե թմրանյութ է եղել կացարանում: Եզրակացությամբ հաստատվել է, որ ողջ մնացած զինվորներն ու սպան թմրանյութ չեն օգտագործել։ Նախաքննական մարմինը նաեւ դատաքիմիական փորձաքննություն է նշանակել՝ հասկանալու համար, թե նրանք ալկոհոլ օգտագործել են, թե ոչ։ Եվ, ահա օրաթերթի տեղեկություններով՝ կենդանի մնացած երկու զինվորն ու սպան ալկոհոլ եւս օգտագործած չեն եղել: Ի դեպ, սպա Եղիշե Հակոբյանին այրվածքաբանության հիվանդանոցից տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, եւ նա կրկին պատրաստակամություն է հայտնել շարունակել հարցաքննությունը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհ էր բռնկվել, ինչ հետեւանքով մահացան 15 զինծառայող. գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
