«Մեր գործողությունները չենք համաձայնեցրել Ադրբեջանի հետ, քանի որ Հայաստանի տարածք ենք առաքելություն ուղարկել». Տոյվո Կլաար

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Հայաստանի տարածք տեղակայված ԵՄ առաքելության հետ կապված հարցերում ԵՄ գործողությունները չեն համաձայնեցվել Ադրբեջանի հետ, քան որ Ադրբեջանի տարածք չեն ուղարկել, սակայն դրանք թափանցիկ են։
«Հայասատան ուղարկված ԵՄ առաքելության մասին մենք հայտնել ենք Ադրբեջանին։ Մեր գործողությունները թափանցիկ են եղել։ Մենք այս մասով Ադրբեջանի հետ չենք պայմանավորվել, քանի որ, նախ և առաջ, Հայաստանի տարածք ենք ուղարկել առաքելություն, սակայն մեր կողմից հետապնդած նպատակների և գործողությունների մասով թափանցիկ ենք եղել»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը։
Կլաարը նաև նշել է, կարծում են՝ առաքելությունը կօգնի արագացնել խաղաղության գործընթացը, կնպաստի հայ հասարակության շրջանում վստահության ամրապնդմանը և, ըստ այդմ, ավելի լավ արդյունքների հասնելուն։
Արցախում ԵՄ առաքելություն ուղարկելու հետ լուրերի հետ կապված Կլաարը հայտարարել է, որ Հայաստանի հետ Արցախ առաքելություն ուղարկելու հարց չի քննարկվել։
Նա նաև նշել է, որ ԵՄ ջանքերը չեն հակադրվում որևէ այլ բանակացողի ջանքերին և որ ուրախ կլինեն, եթե մյուս շահագրգիռ կողմերի հետ կոորդինացնեն քայլերը։ Նրա խոսքով՝ այս հարցում ԵՄ-ն նպատակ ունի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել պատմական հակամարտությունը։
Հիշեցնենք, այսօր աշխատանքային այցով Բաքվում է գտնվում Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
91Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
177Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
206Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
210Երեկ, 10:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
126Երեկ, 09:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
118Երեկ, 09:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
143Երեկ, 01:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
148Երեկ, 00:24