«Ըստ Global Innovation Index-ի, Հայաստանն զգալի հետընթաց ունի». Տիգրան Ջրբաշյան

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը գրում է. «2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում:
Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականին Հայաստանը գտնվում էր 61-րդ հորիզոնականում և երկու տարվա ընթացքում զիջել է իր դիրքերը 19 հորիզոնականով, որը Global Innovation Index-ի ամենամեծ հետընթացներից մեկն է:
Ուշագրավ է, որ վարկանիշը հաշվարկվում է ըստ տարբեր ցուցանիշների (innovation pillars), որոնցից, օրինակ՝ market sophistication ցուցանիշով Հայաստանը 2 տարում զիջել է 17, business sophistication ցուցանիշով՝ 15, knowledge & technology outputs ցուցանիշով՝ 26, իսկ creative outputs ցուցանիշով՝ 17 հորիզոնականով։
Նման իրավիճակը պայմանավորված է նաև հավաքագրվող տվյալների բացակայությամբ և դրանց հնացած լինելով։ Այսպիսով, ըստ WIPO-ի՝ 11 ցուցանիշ, որոնք հավաքագրվում են վարկանիշը կազմելուց, բացակայում են Հայաստանի համար։ Այս տվյալների թվում են, օրինակ՝ հետազոտողների թիվը 1 մլն. բնակչության հաշվով, ՀՆԱ-ի մեջ ստացված վենչուրային կապիտալը, PISA սանդղակները ընթերցանության, մաթեմատիկայի և գիտության մեջ և այլն (տե'ս https://www.wipo.int/.../pub.../en/wipo_pub_2000_2022/am.pdf)
Սակայն առավել հետաքրքրական են այն 7 ցուցանիշները, որոնք Հայաստանի համար համարվում են հնացած։ Սա նշանակում է, որ տվյալների ստացման հետ կապված, մեծ հաշվով, խնդիր չկա, սակայն դրանք չեն թարմացվել։ Այդ ցուցանիշներն են՝
-Գործարարության քաղաքականությունը և մշակույթը (աղբյուրը՝ Global Entrepreneurship Monitor),
-Ֆինանսական ռեսուրսների առկայությունը ստարտափների և ընկերությունների մասշտաբավորման համար (աղբյուրը՝ Global Entrepreneurship Monitor),
- Վենչուրային կապիտալի գործարքների տոկոսը գնողունակության համարժեքով ՀՆԱ-ում (աղբյուրը՝ Refinitiv),
- Գիտելիքահենք աշխատանքների մասնաբաժինը (աղբյուրը՝ International Labour Organization),
- Մասնավոր ընկերությունների կողմից հետազոտությունների ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում (աղբյուրը՝ UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ),
- Արտերկրյա կազմակերպությունների կողմից հետազոտությունների ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում (աղբյուրը՝ UNESCO-ի վիճակագրության ինստիտուտ),
- Բարձրագույն կրթություն ունեցող կանանց մասնակցությունը աշխատաշուկայում (աղբյուրը՝ International Labour Organization):
Վստահ եմ, որ առնվազն այս ցուցանիշների թարմացման դեպքում Global Innovation Index-ի հաջորդ հրապարակման մեջ Հայաստանն էականորեն կբարելավի իր վարկանիշը»։

«Հայաստանում ներդնում անել կհամաձայնեն միայն հանցագործներն ու կրիմինալ սինդիկատները». Արթուր Դանիելյան
12500:42
«Փաշինյանը հայտարարել էր, թե բենզինի ներմուծման արդյունքում գինը նվազել է շուրջ 20 տոկոսով»․ Գևորգ Թոսունյան
158Երեկ, 15:48
«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
166Երեկ, 14:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
74825.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
41025.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
40325.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
79025.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
76624.09.2026, 22:42