Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Առաջիկայում Ուկրաինան կզրկվի դեպի բաց ծով ելքից. ԱՄՆ նախկին ծովային սպա

Առաջիկայում Ուկրաինան կզրկվի դեպի բաց ծով ելքից. ԱՄՆ նախկին ծովային սպա
229
Հինգշաբթի, 09 մարտի, 2023 թ., 20:06

Տեսանելի ապագայում ռուսական զորքերն Ուկրաինային կզրկեն դեպի Սև ծով ելքից և կգրավեն Օդեսան։ Այս մասին YouTube-ի The Dive with Jackson Hinkle ալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հետախուզության պաշտոնաթող սպա Սքոթ Ռիտերը։
Ռազմական փորձագետը կարծում է, որ Օդեսայի գրավումից հետո ՌԴ Զինված ուժերը կանգ չեն առնի և կգրավեն ողջ տարածքը մինչև Մերձդնեստր։ Այն վայրից, որտեղ այժմ տեղակայված են ռուսական առաջավոր զորքերը մինչև չճանաչված Մոլդովայի Մերձդնեստրյան Հանրապետություն, Ռիթերի կարծիքով, մոտ 180 կիլոմետր:

Օդեսայի գրավման նպատակը կլինի դեպի Մոլդովայի Մերձդնեստրյան Հանրապետությունում ցամաքային կամուրջի ստեղծումը և Ուկրաինան Սև ծովից կտրելը։ Սա հենց համահունչ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրին՝ ապահովելու երկրի անվտանգությունը Արևմուտքի կողմից Կիևին փոխանցված հեռահար հրետանուց: