Երևանի փոխքաղաքապետը բերման չի ենթարկվել, չի ձերբակալվել. հերքում
![]() 239 Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 18:48 Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ, այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը՝ հերքելով նաև այն լուրերը, թե Սիմոնյանին բերման են ենթարկել: «Հարգելի գործընկերներ, Քանի որ արդեն իսկ պատասխանել եմ շուրջ 40 հեռախոսազանգի և ենթադրում եմ՝ կարող է ևս 40 հեռախոսազանգ լինել, ապա գերադասելի եմ համարում այս պահին իմ ունեցած տեղեկատվությունը տեղադրել այստեղ: Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ, առավել ևս՝ ձեռնաշղթաներով կամ հարկադրանքի այլ ձևերով բերման չի ենթարկվել և, առհասարակ, այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի: Պարոն Սիմոնյանը՝ իր աշխատասենյակում խուզարկություն իրականացրած Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հրավերով գնացել է կոմիտե՝ բացատրություններ տալու: Ընդամենը: Խնդրում եմ դադարեցնել ապատեղեկատվության տարածումը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից շնորհակալ եմ իմ բոլոր այն գործընկերներին, որոնք զանգահարել են, տեղեկությունը ստուգել են և հետո են միայն հրապարակել այն»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
