«Սա երկարաժամկետ պայքար է». Վրաստանի ցույցերի կազմակերպիչ
![]() 245 Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 20:36 Վրաստանի խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքի կազմակերպիչներից, «Մծվանեեբի» («Կանաչներ») կազմակերպության ղեկավար Թամար Ջակղելիի խոսքով, իրենք չեն վստահում կառավարությանը, «զգուշավոր լավատես են»։ Ըստ Ջակղելիի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի նախագծի տապալումից հետո հիմնական պահանջը լինելու է Եվրամիության կողմից սահմանված 12 հանձնարարականների կատարումը։ «Այս ակցիաները չունեն մեկ կազմակերպիչ, այստեղ միավորված են տարբեր խմբեր։ Մեզ համար ամենացավոտ կետը Վրաստանին դեպի Ռուսաստան տանող ճանապարհի վրա դնելն է, իսկ հիմնական ցանկությունը՝ Եվրոմիությանն անդամակցելն ու թեկնածուի կարգավիճակ ստանալն է։ Երկարաժամկետ ծրագիր ունենք՝ պահանջելու և աշխատելու 12 կետերի կատարման ուղղությամբ։ Սա երկարաժամկետ պայքար է, մենք պարբերաբար հավաքվելու ենք հանրահավաքների տեսքով…»,- ասել է Ջակղելին, գրում է «Ալիք մեդիա»-ն: Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի խորհրդարանը տապալեց «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագիծը։ Օրենքի նախագծի տապալման մասին լուրը լսելով տեղում հավաքված ցուցարարները վանկարկում էին՝ «Վրաստանը հաղթեց»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
