Օղակը սեղմվում է․ Արսեն Թորոսյանը կարող է ձերբակալվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օղակը ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ սեղմվում է: Չի բացառվում, որ Թորոսյանն առաջիկայում ձերբակալվի:
Երեկ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ձերբակալեց Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին, քանի որ Սիմոնյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրոք նրա տեղակալն էր:
Տեղեկացանք նաև, որ այս գործով հարցաքննությունները ինտենսիվ շարունակվում են:
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել է ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը, որը Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ դարձյալ փոխնախարար է եղել և Քովիդի գծով համակարգողը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առայժմ իրավապահները Սմբատյանին միայն հարցաքննել են, իսկ թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը:
Շղթան այսքանով չի ավարտվում: Հարցաքննվել են նաև 5 հիվանդանոցի տնօրեններ, որոնք Քովիդով հիվանդների են սպասարկել:
Հարցաքննվել են նաև առողջապահության արդեն նախկին նախարար Թորոսյանի աշխատակազմի երեք ղեկավարները, որոնցից Լուսինե Քոչարյանը և Ծաղիկ Վարդանյանն անգամ առերեսվել են:
Այսպիսով, նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխին սև ամպեր են կուտակվում, քանի որ, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, նրա դեմ ցուցմունք տվողներ կան, ինչը ենթադրել է տալիս, որ Թորոսյանը ևս առաջիկայում գուցե ձերբակալվի:
Հիշեցնենք, որ Թորոսյանն այն նախարարն էր, որ նշանակվելուց հետո շատ անվանի բժիշկների ու առողջապահության կազմակերպիչների մասով «լայվ» էր մտնում ու հրապարակային բոլորին թալանի, կոռուպցիայի համար մեղադրում: Հիմա բացահայտվել է, որ ինքն է ղեկավարել ու կազմակերպել թալանը: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները Թորոսյանի գործունեության շուրջ միայն Քովիդի գործընթացով չէ, որ բացահայտումներ են արել:
Այլ նորություններ էլ կան, որոնց մասին կներկայացնենք առաջիկայում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
11701:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
215Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
123Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
168Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
65730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
64130.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
75728.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
77328.10.2026, 09:00