«Որոշել էին փո՞ղ աշխատել համաճարակի ընթացքում, երբ դեղի, թթվածնի կարիքն ունեին հազարավոր քաղաքացիներ». Կ. Ավագյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Որոշել էին փո՞ղ աշխատել համաճարակի ընթացքում, ամենախոցելի ոլորտում։ Այն ժամանակ երբ դեղի, թթվածնի, բուժօգնության կարիքն ունեին հազարավոր ՀՀ քաղաքացիներ։
Բայց արդյո՞ք այդ վնասը միայն ֆինանասատնտեսական արտահայտմամբ է։ Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է այդպես ներկայացնելու համար։ Ի՞սկ մահերը։ Այդ շրջանում մահացած հազարավոր քաղաքացիները, ովքեր մնացին առանց բավարար թթվածնի, դեղերի և պատշաճ բուժօգնության։
Ի՞սկ միգուցե այսքան մահեր չլինեին և Հայաստանն էլ բարձր մահացության առաջին հորիզոնականները չգրավեր ճիշտ կազմակերպման դեպքում։ Միգուցե թթվածնի, տեղի խնդիր ամենևին էլ չլիներ, եթե ֆինանսական շահը չստիպեր պատճառ դառնալ հազարավոր հայերի մահվան։
Հանրությանը հաշտեցրել էին մահվան, այդպես էլ չպարզաբանելով մահվան իրական պատճառներն ու հանգամանքները (չէր իրականացվում պաթանատոմիական հետազոտություններ)։ Ասում էին դե կորոնա է տենց էլ պիտի լինի։ Բայց, ոչ, ոչ մի բան տենց չպիտի լիներ, ոնց եղավ»։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
43716.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
74213.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
88611.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
93809.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
92009.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
110906.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
115705.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
265204.11.2026, 23:31