Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մարդկանց մեծ մասը պարեկներին լուրջ չի վերաբերվում». Հովսեփ Կուբատյան

«Մարդկանց մեծ մասը պարեկներին լուրջ չի վերաբերվում». Հովսեփ Կուբատյան
188
Կիրակի, 12 մարտի, 2023 թ., 10:36

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Համմեր լայթս»
Չգիտեմ ինչու, բայց մարդկանց մեծ մասը պարեկներին լուրջ չի վերաբերվում, արհամարհում, չի ենթարկվում նրանց պահանջներին։ Ոստիկանության համապատասխան վարչությունը լուրջ գործ ունի անելու, որ պարեկային ծառայությունը ընկալվի լուրջ և այսպիսի միջադեպեր չլինեն։
Իհարկե պարեկներն էլ դեռ շատ բան ունեն սովորելու, օրինակ, ինչպես այս դեպքում, վարորդներին բացատրեն, թե ինչու է իրենց մեքենան կանգնած ճանապարհի մեջտեղում և խանգարում է երթևեկությանը։
Ի դեպ, կարծում եմ, որ ոստիկանության բարեփոխումների հետ մեկտեղ պետք է հիմնովին վերափոխվի նաև ՆԳՆ լրատվության վարչությունը»։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մեքենայի ղեկին եղել է Գևորգ Պետրոսյանը:

Աղբյուրը`   Հովսեփ Կուբատյան