«Նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գ. Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել». փաստաբան
![]() 271 Կիրակի, 12 մարտի, 2023 թ., 13:42 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Գևորգ Պետրոսյանի հետ կապված միջադեպի մասին՝ փորձելով արդարացնել պարեկների գործողությունները։ Նախ, անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում «անկանոն վարել», ինչպի՞սի իրավախախտում է այն, ո՞ր իրավական ակտով է սահմանված, ընդ որում՝ նույն հարցադրումները պարեկներին արել է անձամբ Գևորգ Պետրոսյանը։ Բացի այդ, Գ.Պետրոսյանը սթափության վիճակի ստուգումից չի հրաժարվել, ինչը միանշանակ կհաստատվի քրեական վարույթի ընթացքում, ավելին՝ պարեկների առաջարկությամբ, նրանց հետ, ստուգման նպատակով գնացել է համապատասխան բժշկական կենտրոն։ Եվ ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գ. Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել, այդ թվում՝ պարեկների նկատմամբ բռնություն չի գործադրել, ինչի անմիջական կասկածով ներկայումս ձերբակալված է»: Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
