«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան
466
Կիրակի, 12 մարտի, 2023 թ., 22:12
Լրագրող Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով հետևյալը. «ՑԱՆԿ: Ռուսական այս զենքերից մահացել են հազարավոր հայ զինծառայողներ։ Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել միլիարդավոր դոլարների արժեքով այս զինատեսակները՝ աջակցելով պատերազմում հայկական կողմի դաժան պարտությանը։ Ռուսական զենքի այս զինապահեստը Ադրբեջանը կիրառել է Արցախի և Հայաստանի դեմ 4-օրյա, 44-օրյա պատերազմներում, սահմանային 100-ավոր միջադեպերի ժամանակ։ Քաղաքական պատճառներին հիմա չեմ անդրադառնա։ Հայ հանրությունը պետք է իմանա, թե տասնամյակներով ում է վստահել և վստահում իր անվտանգությունը։ Մեր «դաշնակիցներ» Ռուսաստանը և Բելառուսը 2011-2020-ին Ադրբեջանին մատակարարել են նրա զինապահեստի 67%-ը։ Եվ Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի անդա՞մ է, կամ հիմնավորումներ է փնտրում, թե ինչպե՞ս դուրս գալ։ Ռուսաստանի ռազմական մատակարարումները Ադրբեջանին՝ 2007 թվականից մինչև 2018 թվականը։ - 62 միավոր T-72M1 տանկեր, մատակարարված՝ 2007-ին - 70 միավոր BTR 80A զրահափոխադրիչներ, մատակարարված՝ 2007-2010-ին - 100 միավոր Kornet հակատանկային հրթիռներ, մատակարարված՝ 2009-2010-ին - 18 միավոր 2S19 MSTA-S 152mm ինքնագնաց հրետանի, մատակարարված՝ 2012-2014-ին - 24 միավոր Mi-35M մարտական ուղղաթիռներ (գործարքի գինը՝ 360 մլն դոլար), մատակարարված՝ 2011-2014-ին - 66 միավոր Mi-8MT / Mi-17 տրանսպորտային ուղղաթիռներ, մատակարարված՝ 2010-2015-ին - 2 միավոր S-300 PMU2 Favorit զենիթահրթիռային համալիրներ (գործարքի գինը՝ 300 մլն դոլար), մատակարարված 2011-ին - 200 միավոր 48N6 երկիր-օդ հրթիռներ (օգտագործվում է S-300 PMU-2 զենիթահրթիռային համալիրի համար), մատակարարված՝ 2011-ին - 18 միավոր 2S31 Vena ինքնագնաց ականանետներ, մատակարարված՝ 2012-2014-ին - 118 միավոր BMP-3 հետևակի մարտական մեքենաներ, մատակարարված՝ 2013-2015-ին - 1000 միավոր Bastion հակատանկային հրթիռներ (օգտագործվում է BMP-3 հետևակի մարտական մեքենայի համար), մատակարարված՝ 2013-2015-ին - 18 միավոր Սմերչ BM-9A52 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մատակարարված՝ 2012-2014-ին - 1000 միավոր Իգլա-Ս շարժական ՀՕՊ համակարգեր (գործարքը ներառել է նաև 200 գործարկիչներ), մատակարարված՝ 2012-2013-ին - 100 միավոր T-90 S տանկեր, մատակարարված՝ 2013-2015-ին - 36 միավոր TOS-1 Солнцепёк համազարկային կրակի ծանր հրանետային համակարգեր, մատակարարված՝ 2013-2017-ին - 100 միավոր 9M317 երկիր-օդ հրթիռներ, (օգտագործվում են Բելառուսից գնված Buk-MB հրթիռային համակարգից կրակելու համար), մատակարարված՝ 2013-2014-ին - 100 միավոր 9M38 / SA-11 երկիր-օդ հրթիռներ, (օգտագործվում են Բելառուսից գնված Buk-MB հրթիռային համակարգից կրակելու համար), մատակարարված՝ 2013-2014-ին - 76 միավոր BTR 82A զրահափոխադրիչներ, մատակարարված՝ 2017-2018-ին - 24 միավոր Khrizantema կործանիչ տանկեր, մատակարարված՝ 2017-2018-ին - 800 միավոր Khrizantema հակատանկային հրթիռ, (օգտագործվել է 24 հատ Khrizantema կործանիչ տանկի համար), մատակարարված՝ 2017-2018-ին ՀԱՊԿ-ում Հայաստանի մյուս դաշնակից Բելառուսի ռազմական վաճառքներն Ադրբեջանին։ - 60 միավոր T-72 M1 տանկեր, մատակարարված՝ 2005-2006-ին - 12 միավոր 2S7 Pion 203mm ինքնագնաց հրետանի, մատակարարված՝ 2008-2009-ին - 30 միավոր D-30 122mm - քարշակով հրետանի, մատակարարված՝ 2010-ին - 11 միավոր Su-25 ցամաքային հարձակման օդանավ, մատակարարված՝ 2009-2012-ին - 93 միավոր T-72 M1 տանկ, մատակարարված՝ 2011-2012-ին - 2 միավոր Buk-1M հրթիռային համակարգ, մատակարարված՝ 2013-2014-ին, - 26 միավոր 2A36 Giatsint-B 152mm քարշակավոր հրետանի, մատակարարված՝ 2017-ին - 6 միավոր Polonez համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մատակարարված՝ 2018-ին - 300 միավոր A200 կառավարվող հրթիռներ, (օգտագործվում է Polonez-ի համար), մատակարարված՝ 2018-ին Այս տվյալները կարող են դեռ ամբողջական ծավալը չարտացոլել։ Ռուսաստանը և Ադրբեջանը կարող էին զենքի առևտրի զգալի ծավալ թաքցնել, հասանելի չդարձնել հետաքրքրված միջազգային կազմակերպություններին, պետություններին։ *Լուսանկարներում տեսնում եք ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ՝ պատկերացնելու համար, թե ինչ զինապահեստ է Ադրբեջանին փոխանցել։ Բելառուսի տվյալները չեմ ներառել լուսանկարներում։ Մեկնաբանության հատվածում Թվիթերի գրառմանս լինքն է, որտեղ յուրաքանչյուր նկարի վրա գրված է՝ ինչ զինատեսակ է, եթե այդքան մանրամասնի կարիք կա»:
«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան«Լուսանկարներում տեսնում եք Ադրբեջանին ՌԴ-ի մատակարարած յուրաքանչյուր զինատեսակից մեկ նմուշ». Ռոբերտ Անանյան