Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ինչ-որ վիրուս կա՞. բոլորը հիվանդ են». քաղաքապետ

«Ինչ-որ վիրուս կա՞. բոլորը հիվանդ են». քաղաքապետ
191
Երկուշաբթի, 13 մարտի, 2023 թ., 12:00

Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում շտապօգնության ծառայության կողմից արձանագրվել է 27 վթար-վրաերթ, որի հետևանքով տուժել է 37, մահացել՝ 1 մարդ: Երևանում գրանցված մահվան դեպքերի թիվը կազմում է 124: Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը կազմում է 34 652: Դիմելով վարչության պետին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարցրեց. «Ինչ-որ վիրուս կա՞, հա՞, բոլորը հիվանդ են, նաև՝ քաղաքապետարանում»: Պաշտոնյան արձագանքեց, որ դեպքերը շատ են, կարմրուկով վարակվածների թիվը ևս ավելանում է: