«Հայաստանում կորոնավիրուսի հինգ աստղանի կեղծիքը». Կարեն Ավագյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Հայաստանում Կորոնավիրուսի հինգ աստղանի կեղծիքը, արտադրված ու այդպես էլ անհայտ մնացած հայկական թեստերը ու մարզահամերգային համալիրը մի մեծ վերակենդանացման բաժանմունք վերածելու «բժշկական» ֆարսը:
Մի քանի հազար մահ փոքրիկ Հայաստանի համար: Թե ինչու այդպես եղավ: Պատասխանը դետալների մեջ է: Դետալներ, որոնք բարձրաձայնում էինք նաև համավարկի ընթացքում՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ ու կառավարելի դարձնել իրավիճակը:
Այժմյան բարձրաձայնումները ցավոք այլևս իրավիճակ ուղղել չեն կարող, բայց ամեն դետալ արդեն խոսում եմ ուղղակի, անուղղակի դիտավորությամբ կատարված մի շարք անօրենությունների մասին:
Հիվանդների տեղաբաշխումն ու բուժումն ապահովելու փոխարեն մարդկանց դարձրեցին կառավարության գովազդն ապահովողների տեղավորելով նրանց հինգ աստղանի հյուրանոցում: Ոչ հարմարություններ, ոչ պատշաճ առողջապահական վիճակ: Բայց կառավարությունը մի քանի ավել հոդված կարողացավ տպել հինգ աստղանի հյուրանոցի մասին (Հիշում եք աշխարհը զարմացած էր, ցնցված էր հինգ աստղանի մեկուսացումից):
Ավելի քան հինգ հարյուր հազար դոլար հատկացում տեղական արտադրության թեստի համար: Հետևանքը շատ կարճ՝ փողի ծախսը տեսանք, արտադրված թեստի արդյունքները՝ ոչ:
Համալիրը «հիվանդանոց դարձնելու» փայլուն միտքն անգամ չգիտեմ թե, որ ասպեկտներով հիշեցնել: Մսխված գումարներ, անձանց առողջությանը սպառնացող վտանգներ և ուղղակի անհասկանալի որոշում: Մի կողմից փակում էին և միավորում հանրապետությունով մեկ սփռված բուժհաստատությունները, մյուս կողմից ասում էին տեղ չկա, համալիրն էլ է պետք:
Հիշեցնում եմ, որ սա անհաջող խաղի փորձ չէր, նորից կրկնելու հնարավորություն էլ չկա: Արդյունքն էլ մի քանի հազար մահը փոքրիկ Հայաստանի համար»:

«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
27303.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
38902.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
65028.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
64528.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
152226.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
74426.09.2026, 10:54
ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
76524.09.2026, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
120117.09.2026, 18:30