«Թե ինչու ադրբեջանցիներին թաթար էին ասում». Սուքիաս Թորոսյան
![]() 332 Չորեքշաբթի, 15 մարտի, 2023 թ., 03:06 Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Աշխարհին ծանոթ երկու բռնակալներ, մեկը Չինգիզ Խան, ով հավատարիմ մնաց իր քոչվոր ցեղերի տափաստանյան մշակույթին և յուրտան /բնակելի տան յուրահատուկ տիպ, մորթիներով և փայտով կառուցվածքով/ համարեց սրբավայր, իսկ վերջինըˋ Լենկ Թեմուրը, ով թրքաթաթար ծագում ուներ, հավաքեց թրքալեզու ցեղերին և հայտարարեց, որ քաղաքներն ու գյուղերը իրենք պետք է բնակեցնեն։ Սրի քաշելով ավելի քան 17 միլիոն մարդու, կոտրեց Հնդկաստանի, Պարսկաստանի և Հայաստանի ողնաշարը, իսկ Ալանաց երկիրը բացեց դռները «..ուստի եկեալ էին անասնաբարոյ ազգն թաթարաց որ Տօղտօղան կոչէին* խաղաղութիւն արարեալ երկիրն Շամախւոյ վասն զի բացին զդուռն Ալանաց խաղաղութեամբ ընդդեմնոցին» Թովմա Մեծոփեցի /Պատմութիւն Լանկ-Թամուրայ 1440թվ./։ Երևի գտաք պատասխանը, թե ինչու ազիկներին թաթար էին ասում։ Այսպիսով, հիմք դրվեց մեծ թուրանի, իսկ գողացված մշակույթը համարվեց թյուրքական, չէ որ Թեմուրը գիտնականներին, նկարիչներին, բանաստեղծներին լավ էր նայում, որ իրեն հավերժացնեն և սրբացնեն։ Սամարղանդում Շահ-ի-Զինդայի դամբարաններից մեկի վրա գրված է. «Չկա խաղաղություն, բացի ներդաշնակությունից, Չկա մտերմություն, բացի ճշմարտությունից, Չկա ջանասեր վարք, բացի ներողամտությունից, Չկա բարեկամություն, բացառությամբ հավատարմության»....Ճանաչեք ում հետ գործ ունենք»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
