Զգուշացե՛ք «Կատաղություն» հիվանդությունից. ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը զգուշացնում է. «Կատաղությունը (հիդրոֆոբիա) - վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով:
Կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:
Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, իսկ կենցաղում՝ ընտանի (շներ, կատուներ) և գյուղատնտեսական կենդանիները (խոշոր եղջերավոր կենդանիներ):
Մարդու համար վարակի աղբյուր համարվում են հիվանդության գաղտնի շրջանում գտնվող կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները:
Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:
Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում՝ կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում):
Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի:
Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանիների (հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի) կողմից տուժելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումներ ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու նպատակով:
Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է.
✅ կենդանու կողմից հարձակման ենթարկվելու դեպքում անհապաղ դիմել բժշկի,
✅ պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը՝ համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների,
✅ վայրի կենդանիներին մոտ չթողնել կենդանիների հոտին, գոմերին,
✅ տնտեսությունը սպասարկող անասնաբույժներին անհապաղ հայտնել կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին,
✅ չգնել և չխնամել շներ՝ առանց անասնաբույժի տեղեկանքի՝ կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ»։

Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
91Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
201Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
52119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
35318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
34318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
79815.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
103713.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
317013.08.2026, 00:33