Զախարովան պատասխանել է Փաշինյանին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընթացող մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանիˋ նախօրեին արված այն պնդմանը, որ Ռուսաստանի Դաշնությունն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ «Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա»,- ասել է Զախարովան:
Ըստ նրա, Ռուսաստանի բոլոր պարտավորություններն ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ․ «Բավական է նայել փաստաթղթին ու հասկանալ, թե ինչ պարտավորություններ կան, և որոնք չկան»։
«Ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի կանխեն էսկալացիան և կայունացնեն իրավիճակը տեղում: Նրանք դա անում են իրենց պատասխանատվության գոտում: Իհարկե, շատ բան կախված է նաև բոլոր ներգրավված կողմերի գործողություններից և հայտարարություններից: Մենք կարծում ենք, որ այդ հայտարարությունները պետք է լինեն կառուցողական և ուղղված լինեն ընդհանուր հաջողությանը...
...Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որն ընդունվել է Պրահայի գագաթնաժողովում՝ Եվրոմիության հովանու ներքո։ Ուստի հայկական կողմի, Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրներին պատասխանատվության ենթարկելու փորձերը»,- ասել է Զախարովան։
Հարցին, թե Ռուսաստանը պե՞տք է արդյոք պաշտպանի Ղարաբաղը, եթե Ադրբեջանը ցանկանում է վերահսկողության տակ առնել խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքները, Զախարովան պատասխանել է, որ ինքը կարող է միայն մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում։

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
6101:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
6400:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
81Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
107Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
93Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
263Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
86Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
161Երեկ, 17:24