«Խաղաղության կամ այլ պայմանագիր Ադրբեջանի հետ հիմա պետք չէ». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը մեծ հաշվով հայկական շահերին օգտակար է։ Եթե ոմանք կարծում են, թե այդպես կոչված «խաղաղության պայմանագիրը» մեզ լավ բան կտա, ապա չարաչար սխալվում են։
1921 թվականից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև չի ստորագրվել որևէ իրավական փաստաթուղթ և չի գծվել որևէ օրինական սահման։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը որևէ իրավական ուժ չունեն, ինչը նշանակում է, որ Արցախը, Նախիջևանը և նույնիսկ Թուրքիային անցած 24.000 քկմ տարածքը (Արարատ լեռը, Կարսը, Արդահանը, Ալաշկերտը ևն) միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանում են Հայաստանին։
Հիմա եթե Հայաստանը Ադրբեջանի հետ ստորագրի միմյանց սահմանները ճանաչող պայմանագիր, կնշանակի, որ մենք 100 տարի հետո իրավական ուժ ենք տալիս Կարսի պայմանագրին։
Իսկ եթե հիմա հնարավորինս ձգձգենք որևէ պայմանագրի ստորագրումը, մինչև կայունանանք ու ազգային իշխանությունով ուժեղ պետություն դառնանք, կկարողանանք վերականգնել այն, ինչը իրավունքով մեզ է պատկանում։
Մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում սահմանները ավելի արագ են փոփոխությունների ենթարկվում, քան արևը կհասցնի խավարման փուլ անցնել, հետևաբար ինչպես Ադրբեջանը 26 տարի ձգձգեց ու զինվեց՝ հարմար պահի գործարք կնքելով Հայաստանի դավաճան իշխանությունների հետ, այնպես էլ մենք կարող ենք կարճ ժամանակ անց կրկին ազատագրել մեր հայրենիքի մեծ հատվածը։ Չմոռանանք, որ, օրինակ, Քարվաճառը ամեն ձմեռ նորից ազատագրելու հնարավորություն ունենք, ընդամենը պետք է լավ պատրաստվել։
Հետևաբար խաղաղության կամ որևէ անունով այլ պայմանագիր Ադրբեջանի հետ հիմա պետք չի»:

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
8803:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
9602:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
9901:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
17100:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
8900:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
84Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
81Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
82Երեկ, 23:36