«Էրդողանի վիճակն ավելի է վատանալու». #Bloomberg

Ամերիկյան առաջատար պարբերականներից «Bloomberg»-ը Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների մասին հոդվածում նշում է, որ Էրդողանի անկումներով լի շաբաթը ընտրությունների մոտենալուն զուգահեռ ավելի է վատանալու։
Ի հակադրություն Էրդողանի այն անհաջողությանը, որ նա չկարողացավ համոզել Էկոնոմիկայի նախկին նախարար Մեհմեդ Շիմշեքին, ընդդիմությունը կարողացավ ընտրել միասնական թեկնածու:
«Bloomberg»-ը դիտարկել է նաև Էրդողանի պարտության սցենարը. «Հենց Էրդողանի ընտրություններում պարտվի, թե Մերձավոր Արևելքում, թե ընդհանուր առմամբ աշխարհում ցնցումներ կլինեն: 69 տարեկան Էրդողանը այնպիսի համակարգ ստեղծելու համար, որում ուժը մեկի ձեռքում է, աշխատել է 20 տարի և վճռորոշ դեր ունեցել տարածաշրջանում, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ հարաբերություններում»:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն։ Ընդդիմադիր խոշորագույն դաշինքի առաջադրած նախագահի թեկնածուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։

«Իսրայելը դիտարկում է Լիբանանի հարավից զորքերի «խորհրդանշական» դուրսբերման հնարավորությունը»․ #CNN
6315:22
«Չեմ բացառում, որ Փաշինյանը նոր ընտրության գնա»․ Ցոլակ Ակոպյան (տեսանյութ)
3415:06
«ՀՀ-ում հարձակման թիրախն այն անհատն է և ուժը, որը հանդես է գալիս ներքին համերաշխության գաղափարներով»․ Արման Աբովյան
3414:54
«Տեսա՞ք՝ կրակի տակ գտնվող Սյունիքում ինչքան ձայն ստացավ Նիկոլը». Նաիրա Զոհրաբյան
6513:54
«Չի հաջողվի Բելառուսին ներքաշել Ուկրաինայի հակամարտության մեջ»․ Ալեքսանդր Վոլֆովիչ
8613:28
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
12512:54
«Ադրբեջանի ղեկավարությունը մեր դեմ մղում է նաև բարոյահոգեբանական պատերազմ»․ Տաթևիկ Հայրապետյան
5712:42
Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիան և ուղևորվել Թեհրան
10612:23