ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան
![]() 191 Չորեքշաբթի, 29 մարտի, 2023 թ., 13:30 Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ-ի մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ վնասակար քննարկումները կդադարեն, և այդ առնչությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ կերպով: Մենք բաց քննարկում ենք հայկական կողմի բոլոր մտահոգությունները ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է», - ասել է Գալուզինը։ ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա «դժվարությունների մասին»՝ նշելով, որ առանց դրանց չի աշխատում ոչ մի միջազգային կառույց, որն «իրական գործնական աշխատանք է կատարում՝ ելնելով իր բոլոր անդամների շահերից»: «Այսօրվա դրությամբ Կազմակերպությունում մեկնարկել է անդամ երկրների ղեկավարների՝ 2022 թվականին կայացած հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման ինտենսիվ գործընթաց։ Հիմնականում Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները հետ մղելու ՀԱՊԿ-ի կարողությունները զարգացնելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ պետությունների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի», - ասել է Գալուզինը։ ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ այժմ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայիս-հունիս ամիսներին նախատեսված արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդների, ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստերի համար։ «Օրակարգը շատ հարուստ է, ինչը վկայում է կազմակերպության բարձր պահանջարկի մասին (խմբ.՝ ՀԱՊԿ-ի) պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության ապահովման հարցերում: ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության ամրապնդման այս և այլ հարցեր բուռն քննարկման առարկա են դարձել 2023 թվականի մարտի 20-ին Մոսկվայում նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբեթովի՝ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում», - եզրափակել է Գալուզինը։ |

«Խնդիրներն ստեղծվել են ամենևին ոչ «Բարգավաճ Հայաստան»-ի չհաշվարկված քայլերի պատճառով». Իվետա Տոնոյան
2201:12
«ԴՕԿ»-ը և «Համահայկական ճակատ»-ը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել
156Երեկ, 17:30
««Եռագլուխ հրե՞շ», թե՞ քառագլուխ հիբրիդային վիշապ»․ Արեգ Սավգուլյան
174Երեկ, 17:18
««Բարգավաճ Հայաստան»-ն ինչո՞ւ չի արձագանքել, ո՞րն է իրենց դիրքորոշումը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
180Երեկ, 17:00
«Արցախի ԱԺ նախագահը Բաքվի բանտից դիմել էր ձեզ․ որո՞նք են ձեր գործողությունները»․ Լիլիթ Գալստյանը՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
172Երեկ, 16:30
«Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը»․ Զախարովա (տեսանյութ)
351Երեկ, 16:12
«Նրա խոսքի հիմքում ՀՀ-ին ռազմական հանցագործի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է»․ Տիգրան Աբրահամյան
145Երեկ, 16:12
Փեզեշքիանը հայտնել է Մոջթաբա Խամենեիի հետ հանդիպման մասին
217Երեկ, 16:06
