«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունը սկզբունքներ չունի
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը «մեծ ավետիս» է արել, որ նոր սահմանադրությամբ հայերենը որպես միակ պետական լեզղու սահմանող հոդվածը կդառնա անփոխարինելի։ Ձեզ ի՞նչ կա, ամեն ինչ կարող եք փոխել, մի օր մի բան եք ասում, մյուս օրը՝ դրա լրիվ հակառակը։ Ինչքա՞ն եք մտածում հայերենի մասին, որ իշխանության հովանավորությամբ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ եք նախատեսել, որպեսզի Յուրի Ջորկաևի եղբայր Դենիսը դառնա ՀՖՖ նախագահ։ Վերջինս հայերեն չի խոսում, ՀՀ -ում չի բնակվում։ ՀՀ-ում մեկ տարի չբնակվելու պատրվակով ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներից զրկել եք նրանց սահմանադրական՝ ընտրելու իրավունքից; Այս տարվա հուլիսին ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխություններով՝ քվեարկելու իրավունքից զրկել եք Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք վերջին 2 տարվա ընթացքում ավելի քան մեկ տարի փաստացի չեն գտնվել կամ չեն բնակվել ՀՀ-ում։ ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի, ինչը տվյալ պահին իրեն ձեռնտու է, ընդունում է»։

«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
2220:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
5520:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
6619:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
7319:30
«Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջների հետ»․ Տիգրան Աբրահամյան
7619:06
«ՀՀ-ում փոխելու մի բան կա միայն՝ խոսքի և գործի նկատմամբ անպատասխանատու իշխանությունը»․ Մանե Թանդիլյան
7718:48
«Տեսեք էս ո՜ւր ենք ընկել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12818:24
«Մանդատը չի կարող ծառայել՝ որպես օրենքն ու էթիկայի կանոններն անտեսելու արտոնություն»․ ՀԿ-ներ
7918:12