Վախճանվել է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանը
![]() 207 Չորեքշաբթի, 29 մարտի, 2023 թ., 17:30 Վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը։ Այս մասին հայտնում են Մատենադարանից: «Մեր ցավակցությունն ենք հայտնում Գևորգ Տեր-Վարդանյանի ընտանիքի անդամներին, Մատենադարանի աշխատակիցներին, մտերիմներին։ Գևորգ Տեր-Վարդանյանը ծնվել է 1951 թ. հունվարի 9-ին Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, 1968 թ. ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը: 1968-1973 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության բաժնում, որն ավարտել է պատմաբան-աղբյուրագետի մասնագիտությամբ: 1974 թ. աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում, 1978 թ.՝ ավագ գիտաշխատող և գլխավոր ավանդապահ, 1992 թ.-ից՝ Ձեռագրագիտության բաժնի վարիչ և գլխավոր ավանդապահ: 1995-1998 թթ. զբաղեցրել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը: 2016 թ. ստացել է Պատմական գիտությունների դոկտորի աստիճան: Գևորգ Տեր-Վարդանյանը մեծ հեղինակություն էր հայ ձեռագրագիտության ասպարեզում, հայերեն ձեռագիր մատյանի բազմահմուտ և քաջագիտակ մասնագետ։ Բացառիկ է նրա դերը՝ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի» բազմահատորյակի կազմման և խմբագրման գործում։ Շուրջ 200 հոդվածների, ուսումնասիրությունների և մենագրությունների հեղինակ է: Զգալի է նաև նրա մանկավարժական վաստակը. տարիներ ի վեր դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև պատրաստել է ձեռագրագետներ Մաշտոցյան Մատենադարանում: Միջազգային բազմաթիվ գիտաժողովների մասնակցած լինելու և այլալեզու իր հրապարակումների շնորհիվ Գևորգ Տեր-Վարդանյանը մեծ համբավ ունի նաև միջազգային հայագիտության մեջ։ Դրա վկայություններից մեկն այն է, որ Մխիթարյան միաբանության հրավերով տարիներ շարունակ պարբերական այցելություններով կատարել է Սուրբ Ղազարի մատենադարանի ձեռագրական նյութի մատենագիտական-ձեռագրագիտական մշակում: Մեծ է նաև նրա վաստակը արտերկրում հայկական մշակույթը ներկայացնելու գործում՝ ձեռագրական ցուցահանդեսների կազմակերպման ասպարեզում: Վերջինիս վկայականներից է 2008 թ. Ֆրանսիայի կառավարության հրամանագրով «Գրականության և արվեստների շքանշանով» պարգևատրելը՝ 2007 թ.-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Մատենադարանի մասնակցությամբ կայացած ցուցահանդեսների համար: 2022 թ. մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա աշխատանքային գործունեության համար և թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Գևորգ Տեր-Վարդանյանը պարգևատրվել է ոսկե մեդալով: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։ Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 30-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ժամը 18։00-20։00»: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
