«Այս քայլը կործանարար է Հայաստանի համար». Ալվինա Աղաբաբյան

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԵԶ ՄԵՐԿԱՑՆՈՒՄ ԵՆ
Այն պայմաններում, երբ Ադրբեջանը՝
▪️ 44-օրյա պատերազմից հետո այս 2․5 տարիների ընթացքում ներխուժելով ՀՀ տարածք՝ օկուպացրել է Սյունիքի զգալի տարածքներ,
▪️ ամենօրյա ռեժիմով սպառնում է ՀՀ-ին նոր պատերազմով և զորքեր կուտակում շփման գծի երկայնքով,
երբ ՀՀ իշխանություներն իրենք են խոսում պատերազմի վերսկսման մեծ վտանգի ու հավանականության մասին,
նույն իշխանությունները, ինչպես քիչ առաջ կառավարության նիստում հայտարարեց վարչապետը, որոշել են ՀԱՆԵԼ ԲԱՆԱԿԸ Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերի հատվածից և նրանց տեղը կանգնեցնել ԱԱԾ սահմանապահների։ Թե Սյունիքի էլ որ հատվածներից են հանվելու մեր զորքերն ու կանգնեցվելու սահմանապահներ, հայտնի չէ։
Այս քայլն անչափ վտանգավոր է ու կործանարար Հայաստանի համար։
Սա կանաչ լույս է Ադրբեջանի համար՝ դիմելու նոր ռազմական գործողությունների և ՀՀ տարածքների օկուպացիայի։
Մենք տեսել ենք սահմանապահների գործողությունները 44-օրյայի ժամանակ, ու թե ինչպես ժամերի ու օրերի ընթացքում թշնամուն անցան Հադրութի ու Քաշաթաղի հարավային հատվածները։ Այս քայլով անգամներ մեծանում է ՀՀ տարածքում, այս պարագայում՝ Սյունիքում նույն սցենարի կրկնման վտանգը։
Մինչև ատամները զինված թշնամու դեմ մերկ որ կանգնես, քեզ հոշոտելու է։ Իսկ մեզ մերկացնում են․․․»:

«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
7100:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
7600:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
104Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
87Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
89Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
147Երեկ, 21:43
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
146Երեկ, 21:30
«Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
95Երեկ, 21:12