Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Իսկ ովքե՞ր են նրանք, որ Սիսիանում ու Անիում Նիկոլ են ընտրում». Արտակ Զաքարյան

«Իսկ ովքե՞ր են նրանք, որ Սիսիանում ու Անիում Նիկոլ են ընտրում». Արտակ Զաքարյան
254
Կիրակի, 02 ապրիլի, 2023 թ., 03:06

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «Տարօրինակ օր էր երեկ: Մի անծանոթ քաղաքացի օդանավակայանի փարքինգում մոտեցավ ու ներողություն խնդրեց ՀՀԿ-ին անհիմն քննադատելու և անարդար վերաբերվելու համար:
Մեկ ուրիշ անծանոթ՝ վերելակում խեղճացած հարցնում է «բա ի՞նչ է լինելու վերջը, ավելացնելով՝ սխալ արեցինք Սերժին հանելով»:
Մեկ այլ տարեց քաղաքացի բարձրաձայն համարյա մուննաթ է գալիս ինձ վրա. «Ինչի՞ չեք հավաքվում ու ռադ անեք էս խուլիգաններին, պրծնում ա երկիրը, վաղը թուրքը մտնելու ա մեր մանկապարտեզները»:
Մտնում եմ բենզալցակայան, որտեղից միշտ լիցքավորում եմ մեքենան: Անծանոթ նոր երիտասարդ էր, մի քանի ստանդարտ հարցեր տալուց հետո, վերջում ասում է. «Դուք եք մեղավոր, որ նիկոլը մինչև հիմա վլաստի ա, դրան որպես դավաճան, պետք ա շուտվանից վարի տայիք, հիմա ինքն ա սաղին վարի տալու, երկիրն էլ հետը, դրա համար թուրքերը օգնում են, որ տեղը պնդացնի: Մլիցեքին փողը տալու ա, ու քսի տա ժողովրդի վրա, դրանք էլ փողի խաթր իրանց երեխեքին էլ կտրորեն, թուրքի պես աջ ու ձախ ջարդելու են: Նիկոլը Սերժի նման չի ասելու հրաժարական տամ, մենակ մարդ չտուժի: Նիկոլը լավ գիտի, որ վլաստը կորցնի, մի շաբաթ էլ չի ձգելու»:
Ոչնիչ չեմ խոսում, լուռ հեռանում եմ:
Երեկոյան մտնում եմ սուպերմարկետ: Դրամարկղի հերթում միջին տարիքի կինը հարցնում է՝ «ու՞մ եք սպասում, նիկոլը ծախեց ամբողջ երկիրը, օրական զոհ ա ու տարածքի կորուստ»: Հարցնում եմ, «բայց միևնույն ժամանակ, տարածք ու զոհ տված մարդիկ գնում նիկոլ են ընտրում, ովքե՞ր պետք ա դուրս գան պայքարելու»: Զրուցակից կինն ասում է «Դուք էլ լավ գիտեք խի են ընտրում, բա ի՞նչ անի խեղճ ժողովուրդը՝ վախեցնում են, կաշառում են, անընդհատ խաբում են: Մի բան արեք, էսպես չի լինի, կործանվում ենք»:
Դուրս ես գալիս փողոց, շփվում մարդկանց հետ, ու նրանց հայացքներից, խոսույթից, հարցերից տպավորություն է, թե Հայաստանի մեծ մասն ատում է նիկոլին ու նրա բոսյակներին: Այս իրավիճակում, երբ իշխանություն կոչվածն ակնհայտորեն, բացեիբաց կործանում է Հայաստանը՝ ընդդիմադիր ուժերին ուղղված քննադատությունը համարում եմ բնական: Բա էլ ումի՞ց պետք է մարդիկ ելքեր ու լուծումներ ակնկալեն:
Մյուս կողմից էլ հարց է առաջանում, իսկ արդյոք դժգոհ մարդկանց մեծ մասը պատրա՞ստ է պայքարել ՆԵՐՔԻՆ ԹՇՆՄՈւ դեմ և մինչև վերջ կանգնել պայքարող ընդդիմության կողքին: Իսկ ովքե՞ր են այն մարդիկ, որ ծառայել ու ծառայում են նիկոլի դավաճանական ծրագրերին: Իսկ ովքե՞ր են նրանք, որ Սիսիանում ու Անիում Նիկոլ են ընտրում՝ լավ իմանալով, որ հենց նիկոլն է իրենց զրկել և դեռ զրկելու է կյանքից ու Հայրենիքից:
Ինչպե՞ս բացատրել այս ռեբուսը»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան