«Ապահովե՛ք նիստի բնականոն ընթացքը», «ինձ մի՛ թելադրեք». վիճաբանություն՝ ԱԺ-ում
![]() 148 Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 11:30 Ինչպես հայտնել էինք, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն արատահերթ նիստում քննարկում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի, իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Ղազարյանը դիտարկում արեց. «Ուզում եմ խնդրել, որպեսզի հավասար պայմաններ ապահովեք առաջադրված թեկնածուների համար: ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածուն չի համապատասխանում ՀՀ սահմանադրության 192-րդ հոդվածի 2-րդ կետին, խնդրում եմ հայտարարել 20 րոպե ընդմիջում՝ առաջադրված թեկնածուին ինքնաբացարկի հնարավորություն տալու համար»: ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ընդհատեց, ապա դիմելով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին՝ հորդորեց ապահովել նիստի բնականոն ընթացքը. «Պահպանե՛ք նիստի հատուկ ընթացակարգը, տվյալ անձնավորությունը չունի ելույթի իրավունք»,- ասաց նա: «Ինձ մի՛ թելադրեք... Դուք ի սկզբանե եկել եք ագրեսիվ տրամադրությամբ»,- պատասխանեց Թովմասյանը, ապա դիմելով Էդգար Ղազարյանին՝ ասաց, որ ընդմիջում հայտարարել չեն կարող և նման առաջարկի իրավասություն թեկնածուն չունի: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
