«Դուք ո՞նց պիտի սեյսմակայունություն, բետոնի, արմատուրայի, եռակցման և հազար ու մի այլ բաների որակ վերահսկեք». Լևոն Գալստյան

.Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը, որ փլվեց նորակառույցների շինարարության ընթացքում։ Նոր մի ռեպորտաժ էի նայում, որտեղ ասում է, թե կառուցապատողն իրեն պատկանող հողից բացի կառուցապատում է արել նաև համայնքի մի ահագին հողատարածքի վրա։
Պատկերացնո՞ւմ եք վերահսկողության մակարդակում ինչ քաոս է, որ այսպիսի աբսուրդ բան է լինում։ Եվ այդ նույն վերահսկողները ռեպորտաժում պատմում էին, թե ոնց են իրենք, իբր, վերահսկում, որ շենքերը կառուցվեն բոլոր տեսակի նորմատիվներին համապատասխան։ Ու մեկը չկա, որ ասի․
- Ա՛յ ընկերներ, դուք ըսկի ամենապարզ բաները չեք կարողացել և չեք կարողանում վերահսկել, դուք ո՞նց պիտի սեյսմակայունություն վերահսկեք, բետոնի, արմատուրայի, եռակցման և հազար ու մի այլ բաների որակ վերահսկեք։
Գիտե՞ք ոնց են վերահսկում նորմալ երկրներում՝ ամեն գործողությունից հետո գալիս ստուգում են բոլոր արած աշխատանքների համապատասխանությունն իրենց խստագույն նորմերին և հետո նոր միայն թույլ տալիս անցնել հաջորդ փուլին։ Կարող է ամեն օր, կամ 2 օրը մեկ գան և ստուգեն այդ ընթացքում արված աշխատանքների և օգտագործված նյութերի համապատասխանությունը, եթե մի բան այն չեղավ՝ ուրեմն քանդել և նորից սարքել։
Իսկ ի՞նչ են անում մեր մոտ՝ կարծում եմ բոլորդ շատ լավ գիտեք, և դա համատարած է և այս ոլորտում և մյուս բոլոր բնագավառներում՝ ամեն ինչ ձևական, առանց իրական նպատակին ծառայելու մտքի և բովանդակության»։

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
001:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
57608.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
66307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
74206.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
73806.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
83903.09.2026, 11:00
«Հերթական խայտառակ վիճակը, այս անգամ՝ Ազատի ջրամբարում». «Սպիտակ ջոկատ» (լուսանկար)
106330.08.2026, 22:54
«Թափառող շների ոհմակը դարձել է ծայրահեղ ագրեսիվ, հարձակվում է երեխաների վրա». ահազանգ
107030.08.2026, 21:18