Կենդանաբանները դեմ են այգու տեղափոխմանը

«Ունենք ծրագիր՝ Կենդանաբանական այգին տեղափոխելու, նոր ֆորմատով կենդանիներին ավելի լավ պայմաններում պահելու համար»,- Երևանի ավագանու ապրիլի 4-ի արտահերթ նիստի ընթացքում ասել էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ Կենդանաբանական այգու ներկայիս պայմանները դա թույլ չեն տալիս:
Փոխքաղաքապետի հետ, սակայն, համաձայն չեն կենդանաբանները, այգու նախկին աշխատակիցները:
«Բնական լանդշաֆտը, որ հիմա ունի մեր Կենդանաբանական այգին, շատ կարևոր է մեր տարածաշրջանի կենդանատեսակների համար: Իսկ «Երևան պարկ»-ի հատվածը, եթե չեմ սխալվում, հարթ տարածք է, բնական ժայռերը պետք է փոխարինեն արհեստական ժայռերով, որոնք անշուք են ու շատ ծախսատար: Արհեստական ժայռերն ամեն տարի թարմացման կարիք են ունենում: Պետք է նաև նոր ծառեր տնկեն, դրանք տարիներով մեծանան: Այն գումարը, որ պետք է ծախսեն՝ կենդանաբանական այգի ստեղծելով, դրա կեսով կարող են ներկայիս Կենդանաբանական այգին շատ սիրուն սարքել»,- 168-ի հետ զրույցում ասել է կենդանաբան, Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից Մանուկ Մանուկյանը: Մեծ գումարներ ծախսելուն ու նոր Կենդանաբանական այգի կառուցելուն դեմ է նաև այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը: «Այգին, հիմնադրման պահից, տարբեր ծառեր է ունեցել, միշտ եղել են կանաչապատման մասնագետներ, ովքեր այդ հարցով զբաղվել են: Մոտ 15 տարի առաջ ունեինք այգեպաններ, որոնք նաև բանջարեղեն էին ցանում կենդանիների համար: Ամեն հնարավորություն ստեղծված էր: Այդ տարածքի վրա երկար տարիներ է՝ «աչք կար»,- նշել է Անուշ Ռաֆայելյանը:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
155820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
79419.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
88318.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
96316.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
106614.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
108513.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126010.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137207.10.2026, 01:06