«Մտել ա տներից մեկը, հաց ա կերել, տանտիրոջ կուռտկեն հագել ա ու դուրս եկել». մանրամասներ՝ Սիսիանում հայտնաբերված ադրբեջանցու մասին
![]() 848 Երկուշաբթի, 10 ապրիլի, 2023 թ., 14:24 Ադրբեջանցի զինվորականը մտել է Սիսիանի գյուղերից մեկի տներից մեկը, հաց կերել, տանտիրոջ պիջակը հագել ու դուրս եկել գյուղամեջ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Սիսիանի բնակիչներից մեկը։ Զրուցակիցն ասել է՝ տանտիկինն իմացել է, թե խոհանոցում իր ամուսինն է հաց ուտում, ինքն էլ իր գործերով է զբաղվել։ «Մտել ա տներից մեկը, հաց ա կերել, շորերը փոխել է էդ մարդկանց տանը, տանտիրոջ կուռտկեն միջանցքում կախած ա եղել, իրա շորերը հանել ա, էդ շորերը հագել ա ու դուրս ա եկել։ Հետո գնացել ա, նստել ա գյուղի խանութի առաջ, որ կառտ խաղա»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքն էլ ուրիշներից է այդ պատմությունը լսել։ Նրա խոսքով՝ խանութի մոտ հավաքված տղամարդիկ գլխի են ընկել, որ իրենց դիմաց ո՛չ հայ է, ո՛չ ռուս։ Բռնել են, զանգել են ԱԱԾ, եկել, տարել են։ «Ռուսերեն կմկմացել ա, բռնել են, ասել են՝ հլը տեսնենք՝ էս ով ա։ Նենց տեղերից է անցել, որ էնտեղ պոստ կա, անհնար ա ընդեղից անցնել։ Պոստերով չէ, է՜ն վերևներով ա եկել։ Մառախուղ ա եղել, մոլորվել ա»,- նշել է բնակիչը։ |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
