«Եթե էլեկտրոնային տարբերակով հակաբիոտիկի դեղատոմս չլինի, դեղատունն իրավունք չունի այն վաճառելու». փոխնախարար

«ՀՀ առողջապահության առաջնային օղակում հուլիսից արդեն իսկ ունենք ներդրված պիլոտային ծրագիր, 800 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել այս ամիսների ընթացքում. չկա որևիցե պոլիկլինիկա, որը չի աշխատում այդ համակարգում»,- այս մասին «Ի՞նչ փոփոխություններ են սպասվում առողջության առաջնային պահպանման օղակում՝ քաղաքացիների համար» թեմայով ասուլիսի ժամանակ նշել է Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը: Նա նշել է, որ ներդրվել է նաև էլեկտրոնային դեղատոմսի երկրորդ հատվածը, որը վերաբերում է անապահովության միավոր, հաշմանդամության կարգ ունեցող բուժառուներին: «Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելով՝ կունենանք դեղատոմսի ամբողջովին թվային տարբերակ, կունենանք մի քանի դեղամիջոցների պարտադիր էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրելու հնարավորություն և պահանջ կդնենք կառավարության որոշումով. առաջինը հակաբիոտիկներն են, որի շրջանառությունը բաց վիճակում վնասում է քաղաքացիների առողջությանը. այն պետք է լինի վերահսկելի, բժշկական խիստ ցուցումով»,- ասել է նա: Լրագրողի հարցին՝ եթե էլեկտրոնային տարբերակով հակաբիոտիկի դեղատոմս չլինի, դեղատունն իրավունք չունի՞ վաճառելու, պատասխանել է՝ այո: «Այս պահին այդ պահանջը թղթայինով կա, բայց, ցավոք, տեսնում ենք՝ ինչպես է կատարվում, էլեկտրոնայինով ավելի հեշտ կլինի վերահսկողությունը»,- ասել է ԱՆ պաշտոնյան:

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
176Երեկ, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
192Երեկ, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
37403.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
48602.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
69528.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
69028.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
165826.09.2026, 21:06
Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
78726.09.2026, 10:54