Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մի գաղտնիք բացեմ բոլոր «հպարտ քաղաքացիների» համար». Արման Աբովյան

«Մի գաղտնիք բացեմ բոլոր «հպարտ քաղաքացիների» համար». Արման Աբովյան
464
Չորեքշաբթի, 12 ապրիլի, 2023 թ., 00:18

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև մենք չգիտակցենք, որ մեր «խաղաղության»-ը միտված քայլերը և վարդագույն ցանկությունները մեզ բերելու են միմիայն մահ և կորուստներ, մենք շարունակելու ենք զոհվել և զիջել, զիջել և զոհվել։
Մի գաղտնիք բացեմ բոլոր «հպարտ քաղաքացիների» համար։
Անվտանգ ապագան՝ «Ապագա Կա» բղավելով երբեք չի գալու։
Խաղաղությունը ՝ «խաղաղության դարաշրջան» քարոզելով չի գալու։
Արցախը հանձնելով, անխուսափելի կորցնելու ենք Սյունիքը և Տավուշը, Գեղարքունիքը և Երևանը։
Ադրբեջանը և Թուրքիան մեզ հետ պատերազմում են իսկ մենք իրենց հետ ապուշ-ապուշ «խաղաղություն» ենք կառուցում։
Եվ որքան շուտ սա հասկանանք, այդքան քիչ զոհեր և կորուստներ կունենենք։...
Եվ այո, հիշեք միայն մի բան, դուք կարող եք սիրել կամ չսիրել այս ոչ բարով իշխանություններին, սակայն ևս մի գաղտնիք բացեմ ՝ ԲՈԼՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ և ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ համար պատասխանուտու է միմիայն իշխանությունը։
Իսկ գիտե՞ք ինչու, որովհետև երբ նա ստանձնում է իշխանություն, ապա թանգանոց «պադավատների», հարմարավետ «կաբինետների», միլիոնավոր պարգևավճարների դիմաց իրենք ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ապահովել երկրի անվտանգությունը, այլ ոչ թե մեզ լացակումաց «լոլոներ» պատմեն, թե ինչու իրենց մոտ չի ստացվում»։

Աղբյուրը`   Արման Աբովյան